Կանխատեսումներ
Առողջության հորոսկոպ
Խոյեր
2013 թ. ձմեռային ժամանակահատվածում հարկ է լրացնել վիտամինների պակասը: Օրվա սննդակարգում, ինչքան հնարավոր է, ավելացնել մրգերի և թարմ բանջարեղենի օգտագործումը: Եթե վտանգավոր սովորություններ ունեք, ապա աշխատեք դրանցից ազատվել: Սպորտով զբաղվեք. ձեզ հարմար են լողը, յոգայի վարժությունները, նաև մերսման կուրս անցեք:
Ցուլեր
2013 թվականի ձմեռային երեք ամիսների ընթացքում ցուլերին մրսածության հիվանդությունները չեն սպառնում, չնայած կանխարգելման մասին արժե մտածել: Առողջության հետ կատակ չեն անում: Եվ, ինչպես հայտնի է, դրական մտքերն ու լավ տրամադրությունը գործունության զարգացման բոլոր ոլորտներում գերազանց նախադրյալներ են ստեղծում: Իսկ առողջության մասին հոգ տանելն ու ճիշտ կենսակերպը կօգնեն իրականացնել պլանավորած գործերը և ամբողջ տարվա ընթացքում պահպանել օրգանիզմի տոնուսը:
Երկվորյակներ
Աայս նշանի տակ ծնված մարդիկ ձմեռային ժամանակաշրջանում կգտնվեն գերազանց ֆիզիկական վիճակում, սակայն նրանց նյարդային համակարգը մի փոքր լարված կլինի, ինչն, անկասկած, կազդի աշխատունակության վրա: Ձեզ դժվար կլինի կենտրոնանալ և, թվում է, թե սովորական խնդիրներն անլուծելի կլինեն: Ժամանակ տրամադրեք սիրած զբաղմունքին, եթե հոբբի ունեք կամ փորձեք մեդիտացիայով զբաղվել: Սպորտով զբաղվելը նույնպես կօգնի կարգավորել նյարդային համակարգը:
Խեցգետիններ
2013 թվականի սկզբին Խեցգետիններն իրենց առողջությամբ և ուժով այնպես կփայլեն, որ շրջապատի մարդիկ կնախանձեն: Առջևում շատ անհաղթահարելի բարձրունքներ ու արգելքներ կլինեն, որոնք հեշտությամբ կհաղթահարեք: Սակայն հարկ է հաշվի առնել, որ հոդերը ձեր թույլ տեղն են և չափից ավելի չարժե դրանք ծանրաբեռնել: Լավ կլինի դիմել բժշժկի և կատարել նրա բոլոր հնաձնարականները:
Առյուծներ
2013 թվականի ձեմռային ժամանակահատվածը խոստանում է Առյուծների համար հանգիստ ու հավասարակշռված անցնել: Կայունություն. այսպես կարելի է բնորոշել տվյալ ժամանակահատվածը: Աստղերը կօգնեն գլուխ հանել բոլոր դժվարություններից: Կմնա միայն հոգեբանական բնույթի մի փոքր հոգնածություն, սակայն օրեցօր վիճակը կբարելավվի: Գլխավորը տեղում կանգ չառնելն է: Առողջությունն ու այն ամենը, ինչ կապված է դրա հետ և գործերը միայն առաջ կգնան:
Կույսեր
2013 թվականի սկզբին Կույսերին անհրաժեշտ է վերականգնել ուժերն ու առողջությունը: Տոները կմնան ետևում և, նշանակում է, որ հարկ է զբաղվեք ինքներդ ձեզնով, պահպանեք նյարդերը, խուսափեք սթրեսային իրավիճակներից: Առողջությունը պահպանելուն և վերականգնելուն կօգնեն լիարժեք, խորը քունը, մաքուր օդում զբոսանքները: Աշխատեք խուսափել ալկոհոլային թունդ խմիչքների օգտագործումից, ավելի շատ ուշադրություն դարձրեք սեփական առողջությանը և կենսական էներգիան կվերադառնա նոր ուժով:
Կշեռքներ
Ձմեռային երեք ամիսների ընթացքում հնարավոր է սեփական առողջության հետ կապված խնդիրներ կառաջանան: Ուշադրություն դարձրեք նյարդային համակարգին, ամեն ինչ չափից ավելի սրտին մոտ մի ընդունեք, քանի որ այս ժամանակահատվածում դուք ավելի նեղացկոտ կդառնաք: Եթե առկա են քրոնիկական հիվանդություններ, սկսեք զբաղվել դրանց բուժմամբ, քանի որ սա լավ ժամանակահատված է: Ձմռանն ամենալավ հանգիստը բնության գրկում անցկացնելն է. դահուկներով սահելը, մաքուր օդում զբոսնելը և այլն:
Կարիճներ
Սեփական առողջության համար անհանգստանալու ոչ մի պատճառ չկա: Սակայն սպորտի սիրահարների համար մեծ է վնասվածքներ ստսնալու հավանականությունը: Աշխատեք մաքուր օդում շատ զբոսնել, օրվա սննդակարգում ավելացնել մրգերի ու բանջարեղենի քանակը: Եվ այդ ժամանակ ձեր օրգանիզմը թեթևությամբ կտանի յուրաքանչյուր տկարություն:
Աղեղնավորներ
2013 թվականի ձմեռային ժամանակաշրջանը բոլոր առումներով բարեհաճ է Աղեղնավորների նկատմամբ: Նրանք լի են էներգիայով ու կենսական ուժերով: Կարևոր որոշումներ ընդունելու և դրանք իրականացնելու համար ամենահարմար ժամանակահատվածն է: Կենտրոնացեք ժամանակն անտեղի չկորցնելու, ձեր ներուժը դատարկ բաների վրա չծախսելու վրա: Այս ժամանակահատվածը ձեզ տրված է բարձրունքների հասնելու համար:
Այծեղջյուրներ
2013 թվականի առաջին երեք ամիսներին առողջական վիճակը կայուն կլինի, հատկապես, եթե առողջ կենսակերպ վարեք: Հարկ է ժամանակ տրամադրել սպորտով զբաղվելուն, լիարժեք քնել և հետևել օրվա սննդակարգին: Աշխատեք բացառել ալկոհոլային խմիչքները, այլապես գրգռվածություն, հոգնածություն, ստամոքս-աղիքային ուղու խնդիրներ կառաջանան:
Ջրհոսներ
2013 թվականի ձմեռային ամիսներին Ջրհոսներն էներգիայով ու լավատեսությամբ լցված կլինեն: Դա կօգնի օրգանիզմին վերականգնվել ֆիզիկական ծանրաբեռնվածություններից հետո: Ճիշտ սնունդը, մաքուր օդում զբոսանքները և լիարժեք քունը կպաշտպանեն ձեր օրգանիզմը և կօգնեն ավելի հեշտությամբ հարմարվել ձմեռային ցուրտ օրերին: Եթե մոտ առկա են ինչ-որ քրոնիկական հիվանդություններ, ապա այս ժամանակահատվածում լավ կլինի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, բարդություններից խուսափելու համար:
Ձկներ
Այս ժամանակահատվածը գերազանց է ինքնազգացողության և առողջության համար: Նախընտրելի է զբաղվել սպորտով և, ինչքան հնարավոր է, շատ լինել մաքուր օդում: Սակայն չմոռանաք հոդերի մասին, որոնք չարժե չափից ավելի ծանրաբեռնել: Հետևեք օրվա սննդակարգին, վիտամիններով հարուստ մթերք օգտագործեք:
Կարդացեք նաև
Տարվա հովանավոր կենդանին անպայման ունենում է իր ազդեցությունը տարվա վրա՝ ուժեղացնելով որոշ ոլորտներ և թուլացնելով այլք։ 2016 թվականի խորհրդանիշը մեզ խոստանում է բազում դրական էմոցիաներ՝ գրեթե բոլոր գործերում...
ԽՈՅԵՐ
2015 թվականին, հատկապես դրա առաջին կեսին, Խոյերի համար առաջնային կլինեն կարիերան ու իրական կոչման փնտրտուքները: Հնարավոր...
Այծին համապատասխանում է Ին էներգիան՝ խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Սրանք այս տարվա հիմնական տրամադրությունն են ստեղծում: 2015թ.-ը դա այն տարրն է, որում ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին: Այդ պատճառով...
TakeMeBack.to կայքը ստեղծվել է՝ ցույց տալու համար, թե ինչ է կատարվել այն օրը, երբ Դուք ծնվել եք։ Դրա համար անհրաժեշտ է նշել ծննդյան օրը, ամիսը և տարին, գրում է...
Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...
2014թ.-ը Կապույտ փայտե Ձիու տարին է: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ իրադարձություններ են մեզ սպասվում և ինչպե՞ս է հարկավոր այն դիմավորել...
Ռոադ Այլենդի հիվանդանոցի վիրաբույժները հաշվարկել են, որ սրտի վիրահատությունների հաջողությունը կախված է լուսնի շրջափուլից, գրում է The Daily Mail-ը...
Ամերիկացի վիրաբույժների նախորդ շաբաթ արած հայտարարությունը վկայում է, որ լիալուսինն, իրոք, ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա...
Ըստ չինական օրացույցի, 2013 թվականը Սև ջրային օձի տարին է և տարվա գլխավոր խորհրդանիշը օձն է` փոփոխական, անկայուն: Օձի տարին իր իրավունքների մեջ կմտնի 2013թ-ի փետրվարի 10-ին և «կթագավորի» մինչև 2014-ի հունվարի 31-ը...
Ժամեր անց Վիշապին փոխարինելու կգա Օձը, որի նշանը չինական հորոսկոպի մեջ առանձնանում է իր յուրահատկությամբ: Արևմտյան Եվրոպայում օձը համարվում է խելքի և մտքի խորհրդանիշ, ուստի այդ տարում ծնված երեխաները սովորաբար առանձնանում են իրենց...
Օձի տարին մեզ չի տա այնքան էներգիա, որքան նախորդ` Վիշապի տարին: Դրա փոխարեն 2013 թ. մեզ կդարձնի ավելի զգույշ և շրջահայաց: Մենք կսկսենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր առողջությանը, ավելի հետևողական լինել ինքներս մեր հանդեպ: Եվ դա մեզ կազատի շատ...
Բրիտանացի օդերևութաբանները կանխատեսում են, որ 2013թվականը կընդգրկվի եղանակային հետազոտությունների պատմության ընթացքում ամենատաք տարիների տասնյակում, որը հաշվվում է 1850թ.-ից սկսած, հայտնում է Взгляд-ը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն